Բաժիններ՝

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է: Նա Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակություններ Ռուսաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, այցի ընթացքում նախարար Արշակյանը մասնակցել է իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի «ELCOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։

«ELCOMP»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առևտրային և տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։

Այցի շրջանակներում Իրանի գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ ալ Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։

Նախատեսվում է նաև նախարար Արշակյանի և Իրանի նախարար Ջահրոմիի երկկողմ հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031