Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է Պոգբայի համար 200 մլն եվրո

Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, չի կարող իրեն թույլ տալ ստորագրել կիսապաշտպան Պոլ Պոգբային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է 200 միլիոն եվրո՝ 26-ամյա կիսապաշտպանի համար, և դա շատ ավելին է, քան այն, ինչ մադրիդյան թիմը պատրաստ էր առաջարկել:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հստակեցրել է, որ նախատեսում է ֆրանսիացուն պահել ամեն գնով: Մանկունյան ակումբը Պոգբային տեսնում է՝ որպես ապագայում թիմի կարևորագույն խաղացողներից մեկը:

Պոգբան ներկայումս գտնվում է թիմի հետ և մասնակցում է Ավստրալիայում անցկացվող մարզական հավաքին: Ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրների, Պոգբան անգամ չի էլ մտածում թիմը փոխելու մասին:

Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է Պոգբային դարձնել թիմի հիմնական ավագը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031