Բաժիններ՝

«Մենք Գրիզմանից սպասում ենք արագ արդյունքներ». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է մրցաշրջանի առաջիկա հանդիպումների և թիմի նորեկների մասին:

«Ես գիտեմ, որ մեզնից սպասելու են հաղթանակ բոլոր մրցաշարերում: Սա մարտահրավեր է, որին անհամբեր սպասում ենք: Մեր նպատակն է՝ հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մենք կմասնակցենք:

Ֆրանկի դե Յոնգն անցյալ մրցաշրջանն անցկացրեց բարձր մակարդակով, ինչպես ամբողջ «Այաքսը»: Նա ֆուտբոլիստ է, որը թարմություն կբերի դաշտի կենտրոնում: Սա ապագայի ներդրում է, քանի որ նա որակյալ ֆուտբոլիստ է և կարող է երկար տարիներ խաղալ մեր թիմի համար: Նրանում ներդրված է խաղի այն ոճը, որը ընդունված է մեր ակումբում:

Անտուան Գրիզմանը Լա Լիգայում մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստ է: Այս առումով նրա համար ավելի հեշտ կլինի, քան դե Յոնգի համար: Նա շատ արագ և լավ է գործում հարձակման գծում: Մենք շատ ենք վստահում նրան և սպասում ենք նրանից արագ արդյունքներ:

Նետոն հուսալի և փորձառու դարպասապահ է: Նա կլինի հրաշալի փոխարինող Տեր Շտեգենի համար»,- ասել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս