Բաժիններ՝

Ներողություն այս խաղի համար. Արթուր Ոսկանյան

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Իտալիայից կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների կաշկանդվածության հետ:

Լրագրողների հետ զրույցում, Ոսկանյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ովքեր մինչև վերջին պահը մնացին հավաքականի կողքին: «Ուզում եմ ներողություն խնդրել այս խաղին համար: Մեր ֆուտբոլիստների մոտ կա հոգեբանական ճնշումը և թույլ տված սխալից հետո ուշ են վերականգնվում»,-ասաց Ոսկանյանը: Վերջինիս խոսքով՝ Իսպանիայի դեմ խաղում ֆուտբոիստներն առավել կաշկանդված էին, այս խաղին Իտալիայի դեմ առավել ազատ էին գործողություններում:

«Երկրորդ խաղում հավաքականի ֆուտբոլիստների մոտ վստահություն կար: Ֆուտբոլիստներին ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետք է ֆուտբոլ խաղալ, անգամ եթե պարտվում ենք»,-շեշտեց նա:

Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության երկրորդ տուրում Հայաստանի թիմը 0:4 հաշվով պարտվեց Իտալիային: Երրորդ տուրում՝ հուլիսի 20-ին, Արթուր Ոսկանյաննի սաները կխաղան Պորտուգալիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031