«Մեր հարցումներում մեր վարկանիշի տատանումներ չենք նկատում»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը կառավարության կողմից իրականացված հարցումներում տատանումներ չի արձանագրել «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ վստահության ցուցանիշներում:

Այս Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով այն դիտարկմանը, թե վերջերս կատարված հարցումը ցույց է տվել, որ «Իմ քայլը» դաշինքը կստանար 60% ձայն, եթե ընտրություններն անցկացվեին հիմա:

«Խորհրդարանական ընտրություններից առաջ, գիտեք, որ նաև կառավարությունն աշխատանքային հարցումներ է իրականացնում, և խորհրդարանական ընտրություններից առաջ ինձ բերած վերջին հարցումը կանխատեսում էր «Իմ քայլը» դաշինքին 60%, բայց ընտրությունների արդյունքում մենք ստացանք 70% ձայն: Բացատրությունն այն է, որ հարցմանը մասնակցում են հարցվածների 100%-ը, իսկ ընտրություններին ընտրողների ոչ 100%-ը: Եվ ինձ համար մեր հարցումներով այդպիսի տատանումներ չենք արձանագրում»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս