Փաշինյանը՝ իր հայտարարությունների սարդոստայնում

Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է անձամբ իր կոչով դատարաններն արգելափակելու թեմային։

«Ինչի ես ուզում էի դատական գործերին միջամտեի՝ չէի կարո՞ւմ: Այսինքն, առնվազն այդքան բան չունեմ, որ դատական գործերին պետք լիներ միջամտել, ես չէի կարողանո՞ւմ միջամտել: Ինձ պետք էր այդ ակցիան, դա սիմվոլիկ ակցիա էր՝ երկու բան ցույց տալու. Որ՝ ժողովուրդ ջան, հերիք է ասեք, թե ինչու ես որոշեցի այս մեկին բռնել, այս մեկին բաց թողնել, և երկրորդ, որ չի կարող լինել այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում: Ես չեմ ուզում կրել այդ պատասխանատվությունը»,- երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

Դատական իշխանությանը միջամտելը յուրաքանչյուրը, թերևս, յուրովի է հասկանում։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանի համար դա դատավորներին չզանգելն է, թեպետ ասվածից հասկացվում է, որ կզանգեր, եթե ցանկանար։ Ի դեպ, բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են հայտնի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հեռախոսազրույցների գաղտնալսումները, ու թերևս դրանցից պարզ է դառնում՝ միջամտո՞ւմ է վարչապետ Փաշինյանն առհասարակ դատական համակարգի աշխատանքի՞ն, թե՞ ոչ։

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Նույնիսկ վառ երևակայության դեպքում դժվար է հասկանալ ժողովրդի՝ իրեն շարունակ սրան-նրան բռնել-բաց թողնելու համար մեղադրելու, դրա համար պատասխանատվություն չկրելու ցանկության ու դատարաններն արգելափակելու կոչի միջև կապը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031