Բաժիններ՝

Ո՞ր ակումբ հստակ չի տեղափոխվի Կոուտինիոն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Նա կարող է հանդես գալ Էդեն Ազարի փոխարեն «Չելսիում», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդն» է ցանկանում  ստորագրել ֆուտբոլիստին:

Սակայն, ըստ խաղացողի գործակալի, դա ճիշտ չէ. 27-ամյա ֆուտբոլիստը չի համալրի «Լիվերպուլի» մրցակիցներից որևէ մեկի կազմը, քանի որ իր նախկին ակումբի նկատմամբ հարգանք է դրսևորում:

«Ես կարծում եմ, որ «Լիվերպուլը» շարունակում է մնալ նրա սրտում, նա նրանց մեծ երկրպագուն էր: Նա ցանկանում էր, որ նրանք հաղթեն տիտղոսը, և նա մոտ է ակումբին, այնպես որ, ես կարծում եմ, որ Ֆիլիպեին շատ դժվար կլինի գնալ «Լիվերպուլի» անմիջական հակառակորդներից մեկի թիմ»:

Կոուտինիոյի վիճակը կատալոնական ակումբում դեռևս բարդ է: Գործակալին հավաստաիացրել են, որ թիմը չի վաճառի ֆուտբոլիստին, սակայն ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են հակառակը:

«Նախորդ շաբաթ մենք հանդիպում ունեցանք թիմի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի և այլ ղեկավարների հետ, և նրանք մեզ ասացին, որ նա հստակ չի վաճառվելու, որ ակումբը երբեք էլ չի քննարկել Ֆիլիպեի հեռանալը: Թեև կա մի տղա, ով աշխատում է նրանց համար՝ Անդրե Կյուրի անունով: Նա, ըստ երևույթին, այլ բան է մտածում»,- ասել է գործակալը:

Կան շշուկներ, որ Կոուտինիոն կարող է դառնալ Նեյմարի գործարքի մի մասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս