Բաժիններ՝

Բրազիլիայում գողացել են Նեյմարի՝ ապագայի մասին անկեղծ հարցազրույցը

Երկուշաբթի բրազիլական հեռուստատեսությունում պետք է հեռարձակվեր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ բացառիկ հարցազրույցը, որի ընթացքում խաղացողը կարևոր տեղեկություն էր տվել իր ապագայի մասին:

Սակայն  նախօրեին UOL Esporte-ի լրագրող Ժոաո Պաուլո Վերգերիոյի մեքենայից գողացվել էր բրազիլացի հարձակվողի հետ անցկացրած հարցազրույցը պահպանող հիշողության քարտը:

Հարցազրույցն անցկացվել էր հինգշաբթի: Կիրակի օրը Վերգերիոն ներկա է եղել Նեյմարին նվիրված միջոցառմանը, սակայն ավտոմեքենայի մոտ վերադառնալիս նկատել է, որ բեռնախցիկը բաց է, իսկ հիշողության քարտը բացակայում է:

Նշվում է, որ Նեյմարը շատ անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է կատալոնական ակումբ վերադառնալու ցանկության մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս