
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս առաջարկներ չի ստացել Պոգբայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ առաջարկներ չի ստացել կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար:
26-ամյա ֆրանսիացու համար հիմնական հավակնորդները Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենթուսն» են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը պատրաստվում է Պոգբայի հետ պայմանագիր ստորագրել օգոստոսի 8-ին՝ Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը: Մադրիդցիները պատրաստ են 100-120 միլիոն ֆունտ տալ ֆուտբոլիստի համար, իսկ մանկունյանցիներն այն գնահատել են 170 միլիոն:
«Մեր խաղացողների համար առաջարկներ չունենք: Պոլը երբեք իրեն չի առանձնացրել թիմից: Նա միշտ ներդրել է իր բոլոր ուժերը. սա ամենն է, ինչ ես կարող եմ ասել Պոգբայի մասին:
Գործակալների խոսակցությունները շարունակվում են, բայց, ինչպես ասացի, մենք առաջարկներ չունենք, սա ամենն է, որ կարող եմ ասել այս թեմայով»,- ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը:
Սուլշերը Պոգբային ցանկանում է դարձնել թիմի ավագը:
Սիրարփի Աղաբաբյան