Բաժիններ՝

Հրազենների գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտվել է

Հուլիսի 13-ին՝ ժամը 19-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկում ապրող երկու եղբայր։

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Գորիսի բաժնի, ինչպես և այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողներից օպերատիվ խմբեր ձևավորվեցին, որոնք սկսեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։

Հետևողական աշխատանքի արդյունքում շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Գորիս քաղաքից Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 9մմ տրամաչափի պարկուճներ, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար։ Տեղի ոստիկանները կարճ ժամանակում պարզեցին մի շարք հանգամանքներ և մի խումբ անձանց բերման ենթարկեցին բաժին։

Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձանց և Սյունիքի մարզի մի բնակչի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով էլ նրանք վնասվածքներ են ստացել։ Փոխհրաձգության հետևանքով վնասվել է նաև մյուս կողմի մեքենան։ Բացատրական աշխատանքի արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածյալը ներկայացավ դեպքի նախաքննությունը վարող մարմին՝ հետը բերելով «Սայգա» տեսակի հրազեն։
Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031