
Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը ելույթ են ունեցել Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում տեղի է ունեցել The Beatles խմբի նախկին անդամներ Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի համատեղ ելույթը: Ինչպես գրում է CNN-ը, այն տեղի է ունեցել Մաքքարթնիի Freshen Up շրջագայության շրջանակներում:
Ռինգո Սթարի՝ համերգին մասնակցելու մասին Մաքքարթնին տեղեկացրել է բեմից՝ հայտարարելով՝ «անակնկալ»:
«Մենք անակնկալ ունենք մեր, ձեր և բոլորի համար: Տիկնայք և պարոնայք, միակ և անկրկնելի Ռինգո Սթար»,- նշել է նա:
Երաժիշտները միասին կատարել են Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band և Helter Skelter երգերը:
https://www.facebook.com/paul.vercammen.14/videos/2475995969088442/?t=0
Պատրաստեց Անի Գաբուզյանը