Բաժիններ՝

«Մեծ փոքր սուտ». 3-րդ եթերաշրջան, ամենայն հավանականությամբ, չի լինի

HBO-ի «Մեծ փոքր սուտ» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը դեռ չի ավարտվել, սակայն երկրպագուները համացանցում պահանջում են նկարահանել շարունակությունը: Այսպիսով, կլինի՞ «Մեծ փոքր սուտ» սերիալի 3-րդ եթերաշրջանը: Իրավիճակը մեկնաբանել է HBO-ի նախագահ Քեյսի Բլոյսը:

«Ես այս կանանց խմբին շատ եմ սիրում և նրանց հետ ցանկացած նախագիծ կանեի: Բայց իրականությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկն է: Եվ մենք արդեն նոր նախագծեր ենք պլանավորում նրանցից մի քանիսի հետ, օրինակ՝ Նիկոլ Քիդմանը նկարահանվում է հաջորդ շոուում: Հետևաբար՝ կարծում եմ, որ դա անիրական է»,- ասել է Բլոյսը TVLine-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031