Բաժիններ՝

«Բարսելոնան» Գրիզմանին գնել է վարկի միջոցով

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության ֆինանսական կողմի մասին:

«Դա բարդ փոխանցում էր: Ի վերջո, մենք 35 միլիոն եվրո վարկ ենք խնդրել, որը պետք է վճարել վեց ամսվա ընթացքում: Մյուս 85 միլիոնն այն գումարն է, որը մենք ստացել ենք խաղացողների վաճառքից»,- ասել է Բարտոմեուն:

Ավելի վաղ Բարտոմեուն ասել էր, որ «Բարսելոնան» Գլիզմանի հետ բանակցություններ չի վարել, երբ նա «Ատլետիկոյում» էր՝ մարտին կամ ապրիլին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս