Բաժիններ՝

«Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել, ծառերի արմատներն են վնասել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել…». փորձագետը SOS է հնչեցնում

Հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

«Հայեր ջան՝ SOS !!!!!

Վտանգված է մերձ հալիձորյան անտառի՝ հնավայրը, որը թվագրված է մ.թ.ա 4-րդ հազարամյակով.

Հնավայրի հենց մեջտեղում՝ Խրիմյան Հայրիկի Սյան մոտ, որոշել են՝ ուտուշ-խմուշի «օբեկտ» կառուցել.

Հենց այն վայրում, որտեղ կան բազմաթիվ տնատեղիների ավերակներ և դամբարաններ, տարբեր կառույցներ, քարային՝ ճարտարապետական դետալներ…

Հնավայրը արդեն իսկ հայտնի է՝ ողջ աշխարհին-Ալեքսանդր Տրոֆիմով, Գրեմ Հենկոկ, Սանտա ֆայա, Ալեքսանդր Պրովդիվցև, Ելենա Գիենկո, Գագիկ Քարամյան և այլն, այն գիտնականներն են, որ վերջին 10 տարիների ընթացքում եղել են՝ հնավայրում և մեզ հետ համատեղ կատարել բազմածավալ հետազոտական աշխատանքներ.

Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և ռեպորտաժներ.

2018 թ.-ի հնավայրի մասին պատմող ֆիլմը ապահովել է միլիոնավոր դիտումներ (նկարահանված «Ռեն» թիվի հեռուստաընկերության կողմից), այս տարի նույնպես նախատեսվում է նկարահանումներ այլ ռուսական հեռուստաընկերության կողմից.

Արդեն իսկ ունենք նախնական պայմանավորվածություն՝ աշխարհահռչակ եգիպտագետ Ռոբերտ Շոխի հետ՝ հաջորդ տարվա գիտահետազոտական այց հալիձորյան հնավայր և այլն.

Հայեր ջան, խնդրում եմ արձագանքել, պատասխանատուներ ջան, որ դեռ՝ ջան եք, դուք ևս…
Հիշենք. առանց անցյալի՝ մարդը, կամ՝ ազգը պարտադրված է կործանման…»։

Պատասխանելով քաղաքացիների հարցերին, նա նաև գրել է. «Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել, և ծառերի արմատներն են վնասել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել, հիմա աշխատանքները կանգնացրել են, սպասում են մեր ռեակցիայն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս