Բաժիններ՝

ՊՊԾ դասակի ոստիկաններից ահազանգ է ստացվել, որ «Արևիկ» հանգստյան գոտում շտապ ոստիկաններ են անհրաժեշտ

Հուլիսի 14-ին, ժամը 19.20-ին, ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններից ահազանգ է ստացվել, որ Աշտարակի «Արևիկ» հանգստյան գոտում շտապ ոստիկաններ են անհրաժեշտ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հանգստյան գոտուց ոստիկանություն բերման է ենթարկել 23 և 26-ամյա երիտասարդների:

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ՝ խցանի շրջանում տեղադրված փայլաթիթեղով, իսկ տաբատի գրպանից՝ թղթով փաթեթավորված ընդհանուր 1.66 գ կշռով կանեփանման կանաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Կասկածյալի հայտարարությամբ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը քաղել է Արզնիի ձորից՝ իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս