«Շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեղեցում տղամարդու տեր և կնոջ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով, խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին:

Ասել ու ասում եմ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել:

Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինայի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից ,ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին ,որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա: Այսինքն շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու ` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն»:

Տեսանյութեր

Լրահոս