Բաժիններ՝

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է վարորդնեին վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն

Ս.թ.հուլիսի 14-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Պարզվել է որ, նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում, Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին Ասկերանի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Գ. Մ-ն, վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջակողմյա հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ասկերանի շրջանի բնակչուհի,1978թ.ծնված Ս. Ա-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։

Հարգելի ավտովարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։

ԱՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031