Բաժիններ՝

«Իմ տղան ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, բայց չի կարող մոռանալ իր պատմությունը «Բարսելոնայում»». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու խոսքերը, ով ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՊՍԺ-ում իր ունեցած ամենալավ պահը եղել է այն, երբ «Բարսելոնայի» հետ իրենք հաղթել են ՊՍԺ-ին 6:1 հաշվով:

«Նեյմարը չի կորցրել ՊՍԺ-ի նկատմամբ հարգանքը կամ հարգանքն այն ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր խաղացել են 2017 թվականին: Ֆուտբոլիստների, որոնցից ոմանք այժմ իր թիմակիցներն են: Այս խաղի ավարտից հետո մինչև հիմա Նեյմարը միշտ հիշում է այդ խաղը՝ որպես կարիերայի ամենակարևոր հանդիպում: Շատ երկրպագուներ նույնն են մտածում:

Ինչո՞ւ է հիմա խոսում այդ մասին: Իմ տղան ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, բայց չի կարող մոռանալ իր պատմությունը «Բարսելոնայում»: Այս պատմությունն օգնեց նրան մուտք գործել ֆրանսիական ակումբ»,- գրել է Նեյմար ավագն Instagram-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031