Բաժիններ՝

«Գոլային փոխանցումներով ես կկարգավորեմ ամեն ինչ». Գրիզմանը՝ Մեսսիի և Սուարեսի հետ հարաբերությունների մասին

Անտուան Գրիզմանն իր տպավորություններով է կիսվել «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և նման լուրջ մարտահրավեր եմ ընդունում: Ես պատրաստ եմ:

Ես միշտ փորձում եմ ավելի շատ բանի հասնել և դուրս գալ իմ հարմարավետության գոտուց: Ես ուզում եմ հաղթել Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:

Ինչ վերաբերում է նրան, որ Մեսսին և Սուարեսը կարող են բարկանալ անցյալ տարվա` «Ատլետիկոյում» մնալու որոշումից, գուցե դա այդպես լինի: Կտեսնեմ, երբ հանդիպեմ նրանց: Գոլային փոխանցումներով ես կկարգավորեմ ամեն ինչ»,- ասել է Գրիզմանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031