Բաժիններ՝

Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ:

Այս մասին ֆուտբոլիստը հայտնում է սոցցանցերի իր էջերով: «Հաճելի է հանդիպում գլխավոր հյուպատոսի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,-գրել է Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: «Զինագործները» ընկերական խաղում հուլիսի 16-ին կմրցեն «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031