Բաժիններ՝

Ֆուտբոլի Մ19 տարեկաների ընտրանին պարտվեց Իսպանիային Եվրո-2019-ի մեկնարկում

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի առաջին խաղում Հանրապետական մարզադաշտում մրցելով Իսպաիայի հետ պարտվեց 1:4 հաշվով:

Մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, որ Հայաստանի ընտրանին գործելու է երկրորդ համարով և շեշտը դրել է հնարավոր հակագրոհների վրա: Արթուր Ոսկանյանի սաների գործողություններում ակնհայտ զգուշավորություն կար: Իրար հաջորդող գրոհներից մեկը՝ 33-րդ րոպեին եզրափակվեց գոլով: Եվրո-2019-ի առաջին գնդակ խփեց և Իսպանիայի ընտրանուն առաջ մղեց Խանդրո Օրելանան:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կարողացավ օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Իսպանիայի ընտրանու դարպասապահը բաց թողեց գնդակը ձեռքից և նրան առաջինը հասած Արսեն Եղիազարյանը (51-րդ րոպե) հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Իսպանիան բաց թողած գնդակից հետո նորից տիրեց նախաձեռնությանը և 58-րդ րոպեին Խուան Միրանդան կրկին առաջ մղեց իսպանացիներին: Վերջիններից շատ ժամանակ չպահանջվեց երրորդ գոլը խփելու համար: 64-րդ րոպեին Ալեխանդրո Մարկեսը տուգանային հրապարակում ճիշտ տեղում հայտնվելով՝ գլխով գնդակն ուղարկեց Հայաստանի դարպասը: Հանդիպման ավելացված րոպեներին Իսպանիան խփեց 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Վիկտոր Մոլյեխոն: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով հօգուտ Իսպանիայի:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էին 10200 երկրպագու:

A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ (Բանանց մարզադաշտում):

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Գևոգրգ Պերկուպերկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս