Բաժիններ՝

Եթե «Ընկերներ» սերիալի սիրահար եք. Ռեյչլի, Մոնիկայի և Ֆիբիի լավագույն կերպարները

Այս տարի լեգենդար «Ընկերներ» հեռուստասերիալը դառնում է 25 տարեկան: Հոբելյանական տարեդարձի առթիվ Cosmo.ru-ն ներկայացնում է սերիալի գլխավոր հերոսուհիների՝ Ռեյչլի, Մոնիկայի և Ֆիբիի լավագույն կերպարները:

Ռեյչլ Գրին (Ջենիֆեր Էնիսթոն). նորաձևության սիրահար և այդ ոլորտում աշխատող Ռեյչլի ճաշակին միանգամայն կարելի է վստահել: Նա հրաշալի կերպով կարողանում է կրել և տաբատներ, և դասական կոստյումներ:

Մոնիկա Գելլեր (Քորթնի Քոքս). սերիալի շեֆ-խոհարարը դենիմի և սպորտային ոճի սիրահար է: Թեև նրան հաճախ կարելի է տեսնել նաև նուրբ զգեստներով:

Ֆիբի Բուֆեյ (Լիզա Կուդրոու). երազող, ստեղծագործ անհատականություն: Ֆիբիի կերպարն արտացոլում է հիպպիական և բոհո ոճերի համադրումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031