Բաժիններ՝

ՊՍԺ-ն զրկել է Նեյմարին հավելավճարներից՝ մարզումները բոյկոտելու համար

Հայտնի է դարձել, թե ինչպես է ՊՍԺ-ն պատժել Նեյմարին՝ մինչմրցաշարային մարզումները բաց թողնելու համար:

Ըստ UOL Esporte-ի, փարիզեցիները տուգանել են խաղացողին, այսինքն, նրան զրկել են այն էթիկայի պարգևավճարից, որը գրված է պայմանագրով:

Պարգևավճարը կազմում է 375 հազար եվրո՝ մեկ ամսում: Այս մասին մարտին հայտնել էր Football Leaks-ը:

Փարիզեցիները վճարում են ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք շփվեն և շնորհակալություն հայտնեն երկրպագուներին:

Բացի այդ, ֆուտբոլիստները պարտավոր են ժամանակին ներկայանալ մարզումներին, տալ հարցազրույցներ և չփչացնել ակումբի հեղինակությունը:

Հիշեցնենք, որ Նեյմարը չէր միացել ՊՍԺ-ի նախապատրաստական մարզմանը:

ՊՍԺ-ն Նեյմարի քայլը գնահատել էր շատ անպատասխանատու և վրդովմունք էր հայտնել նրա բացակայության վերաբերյալ: Ըստ ակումբի՝ Նեյմարն անտեղի բոյկոտում է մարզումները:

Նեյմար դա Սիլվան՝ ֆուտբոլիստը հայրը և գործակալը, մեկնաբանել էր իր որդու բացակայությունը և ակումբի հայտարարությունը:

«Դրա պատճառն ակնհայտ է: Այն, որ նա կբացակայի առաջին օրերին, որոշված էր դեռ մեկ տարի առաջ՝ հաշվի առնելով որդուս համագործակցությունը Instituto Neymar Jr-ի հետ (բարեգործական ֆոնդ):

Մենք չէինք կարող հետաձգել միջոցառումը: Նա կվերադառնա թիմ հուլիսի 15-ին: Ամեն ինչ պարզ է, չկա որևէ դրամա:

ՊՍԺ-ն գիտի դրա մասին և ողջունում է նրա համագործակցությունը Instituto Neymar Jr-ի հետ»,- նշել է Նեյմարի հայրը

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս