Բաժիններ՝

«Երդվելուց հետո Նախշուն Տավարացյանը կամ պետք է աշխատի ԲԴԽ-ում, կամ պնդի իր հրաժարականը». Երվանդ Խունդկարյան

«Տիկին Տավարացյանը 2018 թվականին օրենքի ուժով ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը»,- այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ հավելելով, որ ժողովում տիրող մթնոլորտից ելնելով, ցանկանալով ապահովել դատավորների համերաշխական մթնոլորտը դատավորական համայնքում, նա նշել էր, որ չի ցանկանում երդում տալ՝ ասելով, որ հրաժարական կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդին։ Քանի որ ընտրվելու պահից, երբ հաշվիչ հանձնաժողովն անփոփեց տվյալները՝ թեկնածուն համարվում է ԲԴԽ անդամ, հետևաբար, հրաժարական ներկայացնելու կարգի համաձայն հրաժարականի հարցը նույնպես ԲԴԽ տիրույթում է։ Բարձրագույն դատական խորհուրդը գտել էր, որ մինչև Նախշուն Տավարացյանը չերդվի՝ որևէ հարցի անդրադարձ չի կարող լինել։

«Այսօր դարձյալ տիկին Տավարացյանը՝ ապահովելով դատավարական համայնքի համերաշխության սկզբունքը, որոշեց երդում տալ և երբ ԲԴԽ-ն նիստ կհրավիրի՝ տիկին Տավարացյանը կամ պետք է աշխատի կամ պնդի իր հրաժարականը»,- նշել է Խունդկարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031