Բաժիններ՝

«Բարսելոնայի» աշխատակիցները չեն վարձատրվել՝ կապված Գրիզմանի տրանսֆերի ուշացման հետ

«Բարսելոնան» դեռ չի կարողանում ավարտել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությունը:

Կատալոնական ակումբը հուլիսի 10-ին ծրագրում էր վճարել 120 մլն եվրո` ֆրանսիացու՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը, ուրբաթ օրը խաղացողին ներկայացնել Camp Nou մարզադաշտում և երկուշաբթի օրվանից սկսել մարզումները:

Կատալոնական ակումբը, սակայն, ունի խնդիրներ:Կատալոնացիները չեն կարողացել պայմանավորվել այն բանկերի հետ, ովքեր պետք է ապահովեին տրանսֆերի գումարի փոխանցումը:

Կատալոնական ակումբի ղեկավարության՝ տրանսֆերի գումարը մաս-մաս փոխանցելու առաջարկը մերժվել է մադրիդյան ակումբի կողմից:

Նշվում է, որ կատալոնական ակումբի աշխատակիցները 3 օր ուշ են ստացել իրենց աշխատավարձերը, քանի որ թիմի ղեկավարությունը չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել բանկերի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031