Բաժիններ՝

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 10-րդն է Համաշխարհային ուսանողական խաղերում

Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը 10-րդն է Համաշխարհային ուսանողական խաղերում:

Իտալական Նապոլի քաղաքում շարունակվող Ունիվերսիադայի եռացատկի եզրափակիչում Աղասյանը գրանցել է 15.73 մետր արդյունք: Նա 10-րդն է:

Միայն օրեր առաջ կապանցի մարզիկը Հայաստանի առաջնությունում սահմանեց անձնական ռեկորդ` ցատկելով 17.08 մետր: Հաջորդիվ Աղասյանը հոկտեմբեր ամսին կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Եռացատկում Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող դարձավ Ադրբեջանից Նազիմ Բաբաևը, ով ցատկեց 16.89 մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031