Բաժիններ՝

Արցախում նվազել է ամուսնալուծությունների թիվը

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 96 ամուսնալուծության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 102-ի փոխարեն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցմանև նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 327 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 338-ի փոխարեն:

«Ամենաշատ ամուսնությունները գրանցվել է Ստեփանակերտում՝ 138, նախորդ տարվա 132-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտունիում՝ 44, նախորդ տարվա 41-ի փոխարեն»,-տեղեկացրել է Լ. Միրզոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031