Բաժիններ՝

«Պետք չէ մտածել մի քանի տարի առաջ եղածի մասին». Պույոլը՝ Նեյմարին

«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը կարծիք է հայտնել բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին:

«Բոլոր խաղացողները, երբ որոշում են կայացնում, կարծում են, որ դա ամենալավ հնարավորությունն է: Երբ Նեյմարը դա արեց (գնաց ՊՍԺ), նա համոզված էր, որ դա լավագույն որոշումն էր:

Վերջիվերջո, դու պետք է ապրես ներկա ժամանակում, ոչ թե անցյալում: Եթե շուկայում կա քեզ հետաքրքրող ֆուտբոլիստ, ապա դու չպետք է մտածես նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ: Նեյմարին ևս պետք չէ մտածել մի քանի տարի առաջ եղածի մասին:

Նեյմարը մեծ խաղացող է, որը տարբերվում է: Անցած երկու տարիների ընթացքում նա չկարողացավ իր լավագույն ֆուտբոլը ցուցադրել՝ վնասվածքների պատճառով: Բայց եթե նա վերադառնար մեր թիմ և վերադառնար իր նախկին մակարդակին… Կարծում եմ, նա դեռ շատ բան կտա ֆուտբոլին»,- ասել է Պույոլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031