Բաժիններ՝

Նադալը հաղթեց Սոուզային և Ուիմբլդոնի հաջորդ փուլում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ:

Տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նադալի հակառակորդը Պորտուգալիայից Ժոաու Սոուզան էր: 1 ժամ 44 րոպե ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց 6:2, 6:2, 6:2 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրաթակիչ:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս