Ամեն ինչ անելու ենք ԱԻԿ-ի ուժեղ կողմերը նվազագույնի հասցնելու համար. Վարդան Մինասյան
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով իր թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շվեդական ԱԻԿ-ի դեմ խաղից առաջ հակառակորդին լավ ուսումնասիրել է:
«Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու համար ես բավարար եմ համարում մեր նախապատրաստական փուլը, սակայն չգիտեմ բավարար է հաջորդ փուլ անցնելու համար: Այն ընկերական խաղերը, որ անցկացրել ենք կոնկրետ ամբողջ մրցաշրջանի համար է»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը: Մինասյանի խոսքով` քանի որ «Արարատ-Արմենիա»-ն նոր թիմ է սելեկցիան շարունակական է լինելու , բայց ամառային սելեկցիան ամբողջապես բավարարել է նրան:
««ԱԻԿ»-ին սկսել ենք ուսումնասիրել առաջին իսկ օրվանից: Եվ հասկացանք, որ ուժային ֆուտբոլ են դավանում և աշխատում են ամբողջ 90 րոպեն էլ: Նրանց առավելությունը միայն նրանում է, որ Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է և մարզավիճակ հավաքելու խնդիր չունեն: Ամեն ինչ անելու ենք նրանց ուժեղ կողմերը նվազագույնի հասցնելու համար»,-ասաց նա:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հուլիսի 9-ին ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն կընդունի ԱԻԿ-ին: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: