Բաժիններ՝

Այս թռիչքից ավելի լավ չէի կարող ցատկել. Արթուր Դավթյան

Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը գոհ է իր ելույթից և կարծում է, որ վարժությունն անթերի էր արվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Դավթյանը մասնավորապես փաստեց. «Այս թռիչքից ավելի լավ չէի կարող ցատկել: Ես իմա առավելագույնն էր: Եթե կարողանային բազմամարոտւմ էլ նույն արդյունքը գրանցել հենացատկերում, ապա դուրս կգա եզրափակիչ և կպայքարեի մեդալների համար»:

Արթուր Դավթյանը շեշտեց, որ մեդալների համար պայքարում իրեն ուժ է տվել հավաքականի մյուս անդամի` Վահագն Դավթյանի արծաթե մեդալը Եվրոպական խաղերում:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերի հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքեց 15.016 միավոր և նվաճեց ոսկե մեդալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031