Բաժիններ՝

«5 օր առաջվա տվյալներով Հայաստանում 1600-ով ավել հրդեհ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ». Ֆելիքս Ցոլակյան

Այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում  հրդեհների թիվը կրկնակի ավելացել է:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «5 օր առաջվա տվյալներով Հայաստանում 1600-ով ավել հրդեհ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս հրդեհները, ցավոք սրտի, շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են: Անընդհատ խոտածածկ տարածքներ են այրվում: Մենք այս մեկ ամսվա մեջ արդեն 4 անտառային հրդեհ ենք ունեցել: Երկու դեպք Մեղրիում է գրանցվել, մի դեպք Կապանում,  մեկ դեպք Գորիսում, որտեղ այսօր գիշերն ենք վերջնական հանգցրել հրդեհը»,- ասաց Ցոլակյանը:

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր պետական մարմին պետք է իր ֆունկցիան ճիշտ կատարի, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: «Խոտածածկ տարածքը չպետք է չորանա: Խոտածածկ տարածքը պետք է ջրվի, որպեսզի կանաչ մնա, պետք է հնձվի, ինչը չի արվում: Հեկտարներով խոտածածկ տարածքներ են վառվում, որոնք շատ մոտ են բնակավայրերին և շենքերին: Դա վտանգավոր է, մենք ամեն օր նման վտանգի առաջ ենք կանգնած»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս