Բաժիններ՝

«Այստեղ սխալը իմ կարծիքով վարորդից է գալիս. փոքր մեքենա է եղել, որի մեջ 8 մարդ է եղել, բեռնախցիկում երկու երեխա է տեղափոխել». Ֆելիքս Ցոլակյան

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «5 վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, երեքի վիճակը համեմատաբար լավ է, նրանց հիմա տեղափոխում են Հայաաստան: Այնտեղից իրենք շտապօգնության մեքենայով վիրավորներին բերում են սահման, որտեղից մեր շտապօգնության մեքենան նրանց կտեղափոխի Հայաստան»,- ասաց Ցոլակյանը:

Նա չբացառեց, որ մյուս երկու վիրավորներին էլ հուլիսի 8-ին կամ 9-ին Հայաստան տեղափոխեն սանիտարական ուղղաթիռով:

Ցոլակյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի մեղավորը վարորդն է:

«Այստեղ սխալը իմ կարծիքով վարորդից է գալիս: Փոքր մեքենա է եղել, որի մեջ 8 մարդ է եղել, բեռնախցիկում երկու երեխա է տեղափոխել: Սա արդեն խոսում է այն մասին, թե ինչքան անզգույշ, անտարբեր վարքագիծ է: Ես կոչ եմ անում բոլորին, որ զգույշ լինեն նման հարցերում»,- նշեց ՀՀ ԱԻ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս