Բաժիններ՝

Redmi-ն ներկայացրել է նոր սմարթֆոն՝ Marvel-ի երկրպագուների համար

Սարքերը կթողարկվեն սահմանափակ թվաքանակով՝ բացառապես Չինաստանի համար, գրում է Android Central-ը:

Redmi-ն ցույց է տվել ֆլագմենային K20 Pro սմարթֆոնի հատուկ թողարկում, որը ստեղծվել է «Avengers»-ի՝ Marvel-ի տիեզերքի հերոսների ոճով:

Սմարթֆոնն ունի հետաքրքիր դիզայն, որը համեմատվում է Երկաթե մարդու հագուստի հետ: Բացի այդ, սմարթֆոնն ունի հատուկ աքսեսուարներ, հեռախոսի էկրանի պաստառներ՝ կրկին սուպերհերոսների թեմայով:

Հատուկ փաթեթում սմարթֆոնի հետ տրամադրվում են կապույտ պատյան և կոլեկցիոն նշան:

Տեխնիկական բնութագրիչներով նոր սմարթֆոնը չի տարբերվում նախորդից: Սմարթֆոնը ստացել է 6,39-դյույմանոց AMOLED-Էկրան՝ 2340х1080 կետ բանաձևով: Նաև էկրանի տակ գտնվում է մատնահետքի սկաները: K20 Pro-ն հագեցած է Snapdragon 855 պրոցեսորով՝ 6/8 գիգաբայթ գործառնական և 64/128/256 ներառված հիշողությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031