Բաժիններ՝

Թումանյան փողոցում ծխնելույզի թուլացած աղյուսն ընկել է ավտոմեքենայի վրա

Հուլիսի 7-ին, ժամը 11:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 38 շենքի տանիքի ծխնելույզի թուլացած աղյուսներն ընկել են ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծխնելույզից 1 աղյուս պոկվել և ընկել է կայանած «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ամրացրել մյուս թուլացած աղյուսները` մինչ համատիրության աշխատակիցները կիրականացնեն համապատասխան աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031