
Ոստիկանները Հրազդանի կիրճից հետախուզվողի են հայտնաբերել

Հուլիսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Քանաքեռի 14-րդ փողոցի 36-ամյա մի բնակչի, որը հուլիսի 3-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի, մարդուն առևանգելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: