
Արմեն Սարգսյանը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ:
Թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում:
«Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները: Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա:
Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար: