Բաժիններ՝

««Բարսայի» տնօրենն ասել է ինձ, որ չի ուզում վաճառել Կոուտինիոյին». Կոուտինիոյի գործակալ

Կիա Ջուրաբչյանը՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կուտինիոյի գործակալներից մեկը, ասել է, որ կատալոնական ակումբը չի ցանկանում բաժանվել բրազիլացի ֆուտբոլիստից:

«Նախորդ օրը ես Բարսելոնայում հանդիպեցի «Բարսայի» մարզական տնօրեն Պեպ Սեգուրայի հետ: Նա ասել է, որ ակումբը չի ցանկանում վաճառել Կոուտինիոյին այս ամռանը: Անկախ գնից: Մենք չենք կապվել նաև ՊՍԺ-ի հետ»,- ասել է բրազիլացի գործակալը:

Նշվում էր, որ Կոուտինիոն կարող է ներառվել Նեյմարի գործարքում և տեղափոխվել ՊՍԺ:
«Չգիտեմ՝ կմնա՞մ «Բարսելոնայում», թե՞ ոչ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,- նշել է Կոուտինիոն նախորդ շաբաթ:

Նշենք, որ կատալոնական ակումբում դժգոհ են Կոուտինիոյի խաղից: Ֆուտբոլիստին ևս դուր չի գալիս իր կարգավիճակն ակումբում:

Վերջերս նորություններ են տպագրվում, թե Կոուտինիոն իրեն թերագնահատված է զգում կատալոնական ակումբում և ուզում է հեռանալ թիմից: Կա վարկած, որ Կոուտինիոյի որակները չեն գոհացնում մարզչական շտաբին, և ակումբի ղեկավարությունն է ցանկանում հեռացնել ֆուտբոլիստին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031