ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակությանձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումն, իհարկե, ունի նաև բացառիկ պատմականնշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի առաջ բոլորիս հավասարության հիմնական երաշխավորներից մեկն է:

1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը պետք է ամուր հիմքհանդիսանա մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ հույս եմ հայտնում, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսիպետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031