
«Ռեալը» Պոգբայի համար առաջարկել է 80 մլն եվրո և Բեյլին

Իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան հայտնել է, որ «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվորեն բանակցում են ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության վերաբերյալ: «Հաջորդ շաբաթ Պոլ Պոգբան կդառնա «Ռեալի» խաղացող:
Բանակցություններն ակտիվ փուլում են: Ֆլորենտինո Պերեսը «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է 80 մլն եվրո և Գարեթ Բեյլին, ում արժեքը 90 մլն եվրո է: Տրանսֆերի ընդհանուր արժեքը կկազմի 170 մլն եվրո»,- Ինդայի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021թ. ամառ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը