Բաժիններ՝

126 միլիոն՝ Ֆելիքսի համար, Բուֆֆոնի և Լեմպարդի վերադարձը. օրվա տրանսֆերային անցուդարձը

Տրանսֆերային եռուզերը շարունակվում է Եվրոպայում և ոչ միայն: Ի՞նչ զարգացումներ կան վերջին օրվա ընթացքում:

1. «Ատլետիկոն» պայթեցրեց շուկան. Ժոաո Ֆելիքսը «Բենֆիկայից» 126 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց մադրիդյան ակումբ: 19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը դարձել է պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը և շրջանցել է Ռոնալդուի ռեկորդը պորտուգալացիների շրջանում:

2. Ռոդրին «Մանչեսթեր Սիթիիի» ֆուտբոլիստ է: Անգլիական ակումբը ակտիվացրել է «Ատլետիկոյի» հետ պայմանագրում՝ 70 մլն եվրո փոխհատուցման գումարի մասին կետը: Իսկ մադրիդյան ակումբը անվճար ստորագրել է «Պորտուի» լեգենդ մեքսիկացի Էրերային:

3. «Յուվենթուսը» հայտարարել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխության մասին:

41-ամյա իտալացին թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Անցյալ մրցաշրջանում Բուֆֆոնը խաղացել է ՊՍԺ-ի կազմում, որտեղ նա տեղափոխվել էր 2018 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ: Մինչ այդ, նա 17 տարի խաղացել էր թուրինյան ակումբում:

4. «Յուվենթուսը» պատրաստ է Պոգբայի համար 60-70 միլիոն եվրո և Դիբալային առաջարկել: Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դե Խեային առաջարկել շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձ: Դարպասպաահը համաձայն է:

5. «Բարսելոնան» Նեյմարին վերադարձնելու ավելի լավ հնարավորություն կունենա, եթե ակումբը գործարքում ներգրավի Կոուտինիոյին: Այսպես նշում են կատալոնական ակումբի աղբյուրները:

6. Մադրիդի «Ռեալը» վաճառել է հարձակվող դե Թոմասին «Բենֆիկային»՝ 20 մլն եվրոյի դիմաց: Մադրիդյան ակումբի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է մեկ խաղ:

7. «Նապոլիի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը կշարունակի իր կարիերան «Վիլյառեալում»:

Իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար: Ըստ տեղեկությունների, իսպանական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 5 մլն եվրո:

8. «Լեսթերը» հաստատել է «Նյուքասլի» հարձակվող Այյոս Պերեսի տրանսֆերը: 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերի գումարը, ինչպես նախկինում հաղորդվել էր, կազմում է 30 մլն ֆունտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս