Բաժիններ՝

Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին ստացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրությունը՝ հասցեագրված ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին: Հայտնվում էր, որ մի խումբ անձինք, առանց իրավական հիմքերի, զբաղեցրել են Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող նախկին ծննդատան մասնաշենքի մի քանի սենյակ և ապօրինի բնակվում են այնտեղ, իսկ մասնաշենքն ուսումնասիրելիս պարզվել է, որ բացակայում է դռների, պատուհանների և միջանցքի կախովի առաստաղների մի մասը:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 29-ին, իրենց բնակության վայրից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի:

Պարզվել է, որ նա ընկերոջ հետ նախապես պայմանավորվելով՝ նշված հասցեում բնակվող 55-ամյա մի տղամարդու հետ մայիս ամսվա տարբեր օրերի, չորս անգամ գաղտնի քանդել և հափշտակել են նշված շենքի ներսում գտնվող տարբեր հարկերի կախովի առաստաղների այլումինե պարագաները, որոնց դիմաց երիտասարդը տղամարդուն վճարել է որոշակի գումար:

Ձեռնարկվում են միջոցառումներ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031