Բաժիններ՝

«Ռոնալդինիոն և Դեկուն հարբած էին գալիս մարզման: Նրանց հեռացրին Մեսսիի համար». Գլեբ

Բելառուսցի կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը հիշել է «Բարսելոնայի» կազմում անցկացրած տարիները:

«Երբ ես տեղափոխվեցի թիմ, ես ապրում էի Անրիի հետ: Նա ինձ ասաց, որ կարող եմ մնալ, որքան ուզում եմ, քանի որ հյուրանոցում կյանքը ձանձրալի է: Ես մնացի նրա տանը մեկ ամիս:

Նա ինձ միշտ հարցնում էր, թե ինչու եմ ես տեղափոխվել: Նա ասում էր, որ կարող եմ զանգահարել իրեն, և նա կբացատրեր ինձ:

Անկեղծ ասած, ես ի սկզբանե չէի ուզում «Բարսելոնա» գնալ: Դե, իրականում այդպես էր: Ես չէի ուզում դա անել ներքին զգացումներով: Ես ցանկանում էի «Բավարիա» գնալ կամ մնալ «Արսենալում»: Բայց իմ գործակալները… Հետո էլ այդ Գվարդիոլան զանգահարեց:

«Արսենալում» Անրիի հետ մենք պարզապես բարևում էինք իրար: Իսկ այստեղ նա ասում էր ինձ, որ կարող եմ զանգել: Ես ասացի նրան, որ չունեմ նրա հեռախոսահամարը:

Այո, նա նույնպես հիասթափված էր «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո: «Արսենալից» հետո ամեն ինչ այլ էր:

Ռոնալդինիոն և Դեկուն հարբած էին գալիս մարզման: Կհարցնեք, թե ինչոզ’ւ նրանք վաճառվեցին 2008 թվականին: Նրանց հեռացրին Մեսսիի համար: Բոլորը մտածում էին, որ նրանք կշեղեն Մեսսիին»,-ասել է Գլեբը «Скамейка основных» հաղորդման ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս