Նորավան գյուղի մոտակայքում բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 17-ին, ժամը 13:02-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Lada Granta» (վարորդ` Ա.Ա., ծնված 1989 թ.) և «Օpel Astra» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ Ա.Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա.Հ.-ինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս