Անհավանական գեղեցկություն. Մոնիկա Բելուչիի 14-ամյա դուստրը՝ Dolce&Gabbana-ի ցուցադրությանը
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դուստրը՝ Դևան այցելել է Dolce&Gabbana-ի տղամարդկանց հագուստի նոր հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Միլանում: 
Նորաձևության ցուցադրության ժամանակ երիտասարդ գեղեցկուհին գրավել է բոլոր ներկաների ուշադրությունը, քանի որ շատ նման է իր դերասանուհի մորը:

Դևան զբաղվում է մոդելային գործունեությամբ և հանդիսանում է Dolce&Gabbana բրենդի գովազդային դեմքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

