Բաժիններ՝

Ռաբիոն կարող է մնալ ՊՍԺ-ում, քանի որ գնում է նրա հակառակորդը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ապագան կասկածի տակ է:

Ըստ ESPN-ի, ֆրանսիացին կարող է մնալ փարիզյան ակումբում՝ չնայած մրցաշրջանի ընթացքում ակումբի հետ ունեցած կոնֆլիկտին: Պատճառը ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի պաշտոնանկությունն է, ում կփոխարինի Լեոնարդոն:

Էնրիկեն կարողացավ ակումբի հետ պայմանավորվել նոր պայմանագրի համար: Չնայած պրոֆեսիոնալ լինելուն՝ նա խնդիրներ ուներ թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ: Նա խնդիրներ ուներ նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:

Ռաբիոն և նրա գործակալը, ով ֆուտբոլիստի մայրն է, լավ հարաբերութունների մեջ են Լեոնարդոյի հետ: Լեոնարդոն տեղեկացրել է, որ ակումբը վստահում է Ռաբիոյին: Ֆուտբոլիստի ընտանիքն արդեն հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների ֆրանսիական ակումբի հետ:

Վերոնիկա Ռաբիոն՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրը և գործակալը, ավելի վաղ խոսել էր իր որդու հետագա անելիքների մասին: Մի քանի ամիս առաջ Ռաբիոն վերջնական որոշում էր կայացրել հեռանալ ՊՍԺ-ից:

«Հեռանալու որոշումը միանշանակ է և անդառնալի: Իրավիճակը ամբողջովին խաթարվել է: Հետդարձի տարբերակ չկա:

Ինձ մարտահրավեր նետեց մի մարդ, ում անունն է Անտերո Էնրիկե: Ես ինձ թույլ տվեցի պատասխանել հարցերին:

Ամռանը Ադրիենը ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և խնդրել էր իրեն հանել տրանսֆերի: Կար առաջարկ «Բարսելոնայից», բայց ՊՍԺ-ն մերժեց այն, քանի որ ուներ դրա իրավունքը: Բացի այդ, կատալոնական ակումբի առաջարկը եղավ տրանսֆերային պատուհանի փակվելուց միայն մեկ օր առաջ: Այն քննարկելու ժամանակը քիչ էր:

Բայց նրանք ձևացնում էին, որ անգամ չեն լսել առաջարկի մասին: Նրանք հրաժարվում էին բաց թողնել Ադրիենին, չնայած նա հստակ հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ: Նա շատ է խոսել այդ մասին:

Բոլորն ասում են, որ միշտ ինչ-որ խնդիրներ կան մեզ հետ, բայց ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այդպես: Ադրիենը ցանկանում էր հեռանալ թիմից, սակայն ակումբը նրան բաց չէր թողնում: Բոլորը գիտեն, թե ինչ նշանակություն ունի խաղը ֆուտբոլիստի կարիերայում:

Այն ժամանակ Ադրիենն ընդամենը 19 տարեկան էր, և նա չհամառեց: Հիմա նա 23 տարեկան է: Հիմա Ադրիենը գնում է իր ազատությունը»:

Վերջին ամիսներին իսպանական մամուլը գրում էր, որ Ադրիեն Ռաբիոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն:

Téléfoot-ի տվյալներով՝ 23-ամյա կիսապաշտպանն արդեն համաձայնության է եկել թիմի հետ և կունենա պաշտոնական հանդիպում կատալոնացիների ղեկավարության հետ:

Կատալոնացիները վստահեցրել էին Ռաբիոյին և նրա մայրիկին, որ ֆուտբոլիստը պետք է դառնա սպորտային նախագծի մաս: Ֆուտբոլիստին առաջարկվել է 10 միլիոն դոլար՝ մեկ տարվա համար:

Պաշտոնապես Ռաբիոն կարող է խաղալ կատալոնական ակումբի կազմում այս ամռանը, երբ կավարտվի ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս