«Արդեն բոլոր նշանակումները կան, շուտով նաև խորհրդականների նշանակումներ կլինեն». Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ վերակազմավորված գերնախարարության աշխատանքի հետ կապված խնդիրներ չկան, և խճճվելու վտանգ չկա:
«Արդեն բոլոր նշանակումները կան, շուտով նաև խորհրդականների նշանակումներ կլինեն, և դուք ինքներդ կհամոզվեք, որ այն պրոֆեսիոնալ թիմը, որ հավաքվել է, թույլ չի տա, որ նախարարը խճճվի»,- ասաց նա:
Նա գոհունակություն հայտնեց նախարարության աշխատանքից. «Թու, թու, թու, աշխատանքը վատ չի գնում, որովհետև նախարարության աշխատակազմերը նախորդ ամիսներին և հատկապես վերջին ամսվա ընթացքում բավականին աշխատանք կատարել էին՝ նախարարության բնակակոն աշխատանքն ապահովելու համար»:
Ա.Հարությունյանը նշեց, որ բոլոր ուղղություններով աշխատանքը շատ է, առաջիկա 3 ամսվա ընթացքում կմշակեն մշակույթի զարգացման նոր ռազմավարությունը։