Բաժիններ՝

Իէն Գիլանն ու Թոնի Այոմին հիացած են. «Նարեկացի» նվագախմբի Smoke on the Water և She’s Gone կատարումները միջազգային մամուլի էջերին

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին «Նարեկացի» նվագախմբի կողմից արված անակնկալը՝ Smoke on the Water և She’s Gone երգերը ժողովրդական նվագարանների մեկնաբանությամբ, մեծ ոգևորություն է առաջացրել երաժշտական աշխարհում։

Ինչպես տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միությունից, միջազգային մամուլը ևս չի կարողացել անտարբեր մնալ. «Նարեկացի» նվագախմբի այս կատարումներին անդրադարձել են բրիտանական աշխարհահռչակ ամսագրերը՝ ինչպիսիք են Rolling Stone-ը, Classic Rock-ը, Metal Hammer-ը, միջազգային տարբեր հեղինակավոր կայքեր՝ www.radiometal.com, www.optimagazine.com, www.radiofreccia.it,
https://ultimateclassicrock.com,https://987theshark.com, http://www.blabbermouth.net։ «ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի պաշտոնական էջերում նվագախմբի կատարմամբ կիսվել են նաև Իէն Գիլանը, Թոնի Այոմին, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս