«Նման բացահայտ իրավախախտումները վկայում են երկրում «Հեղափոխական տեռորի» մեկնարկի մասին». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Ադեկվադները իրոք ձերբակալվել են փողոցով սևազգեստ շրջելու համար, ապա գործ ունենք պաշտոնեական հանցագործության հետ, որի հետևանքով, մասնավորապես, խախտվել են ազատ տեղաշարժի, խղճի և համոզմունքների իրավունքները։ Խախտված իրավունքների շարքը կարելի է շարունակել։

Նման բացահայտ իրավախախտումները վկայում են երկրում «Հեղափոխական տեռորի» մեկնարկի մասին։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Հայաստանում շուտով կարելի է մոռանալ»:

Տեսանյութեր

Լրահոս