Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը. armtimes.com

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

Пашинян на питерском форуме: «Когда все недовольны, нужно делать так, чтобы все были довольны».UPD меня попросили…

Gepostet von Maria Zakharova am Freitag, 7. Juni 2019

Ինչպես գրում է armtimes.com-ը, Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ է դարձել: Աշխարհի տարբեր ծայրերից ու Հայաստանից մեկնաբանում են ՌԴ ԱԳՆ խոսնակի մեջբերումը՝ մեղադրելով նրան անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, իր գերատեսչության եւ երկրի անունը սեւացնելու եւ պաշտոնյային ու խոսնակին ոչ հարիր պահվածքի համար:

Մեկնաբանություններում նշվում է, որ Զախարովան պետերբուրգյան ֆորումի ամբողջ ընթացքից եւ վարչապետի երկար ելույթից ընդամենը 1 տող է հասկացել եւ բացարձակ անտեղի է այն մեջբերելը: Նշվում է նաեւ, որ սա Ռուսաստանի վերաբերմունքն է ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նկատմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ի պատասխան Զախարովայի գրառման, ֆեյսբուքի իր էջում եւ խոսնակի գրառման մեկնաբանություններում հայտնել է ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով պահանջում են Մարիա Զախարովայից՝ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության ղեկավարի խոսքերը իրոնիայով ներկայացնելու համար, որովհետեւ եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է:

Ֆլեշմոբ-պահանջ #ЗахароваИзвинись перед Арменией !!!!! Мария Захарова (Maria Zakharova) А вы можете хотябы 3 слова…

Gepostet von Ashot Sargsyan am Freitag, 7. Juni 2019

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս